211652_close_icon
views-count763 դիտում article-date 04:36 15-11-2019

Ոստիկանության Նաիրիի և Արտաշատի բաժիններում նռնակներ և հրացան է կամավոր հանձնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում տարածքային ստորաբաժանումներում շարունակվում են արձանագրվել ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Ոստիկանության Նաիրիի բաժին եկած 57-ամյա տղամարդը, որը Զովունի գյուղի բնակիչ է, կամավոր հանձնել է տարբեր տեսակի 6 նռնակ՝ իրենց պայթուցիչներով։ Նրա հայտնածով՝ դրանք պատկանել են հանգուցյալ ընկերոջը։ Արարատի մարզի Հնաբերդ գյուղում ապրող 46-ամյա մի տղամարդ էլ ոստիկանության Արտաշատի բաժին է բերել հրացան ու հայտնել, որ հրազենը պատկանել է տարիներ առաջ մահացած պապին։ Նշանակվել են դատաձգաբանական փորձաքննություններ։ Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամէերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր