211652_close_icon
views-count2092 դիտում article-date 23:21 14-11-2019

«Կեռ Թալա» կոչվող հանդամասում բռնկված հրդեհը մարվել է

Նոյեմբերի 14-ին, ժամը 09:00-ին հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու նպատակով «Կեռ Թալա» կոչվող հանդամաս են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության Այգեպարի և Պառավաքարի հենակետերից 5-ական փրկարար ծառայող: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:10-ին, մարվել՝ 18:52-ին: Այրվել են մոտ 1 հա չորացած տերևներ, փայտի թափուկներ և մացառուտ: Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին, ժամը 19:05-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Բերդ քաղաքի ՊՆ թիվ N զորամասի հրաձգարանի մոտակայքում` «Կեռ Թալա» կոչվող հանդամասում, նկատվել է հրդեհի օջախ: Մթության և բարդ ռելիեֆի պատճառով հրդեհաշիջման աշխատանքներ չեն իրականացվել:

Նմանատիպ նյութեր