967 դիտում
22:33 14-11-2019
Հանդիպում ԵԱՀԿ պատվիրակության և Եվրոպական միության գրասենյակի ներկայացուցիչների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 13-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանն ընդունեց Երևանում գտնվող ԵԱՀԿ պատվիրակության և Հայաստանում Եվրոպական միության գրասենյակի ներկայացուցիչներին:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության և արդարադատության նախախարության ներկայացուցիչներ: Ողջունելով հյուրերին` ոստիկանության շտաբի պետը կարևորեց ԵԱՀԿ և Եվրոպական միության հետ ձևավորված փոխգործակցության բարձր մակարդակը` հույս հայտնելով, որ համագործակցությունն ավելի կամրապնդվի ու կզարգանա:
Արմեն Ղուկասյանը ներկայացրեց ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները, որոնք ընդգրկում են տարբեր ոլորտներ՝ սկսած օրենսդրականից մինչև կառուցվածքային փոփոխությունները, հանգամանալից անդրադարձավ առաջիկայում նախատեսվող շարժական պարեկային ծառայության կազմավորման, օպերատիվ կառավարման կենտրոնի ներդրման ուղղությամբ արդեն իսկ կատարված և առաջիկայում նախատեսվող աշխատանքներին:
Պատվիակության ներկայացուցիչները, կարևորելով ոստիկանությունում իրականացվող կառուցվածքային և իրավական բնույթի փոփոխությունները` պատրաստակամություն հայտնեցին շարունակել աջակցությունը բարեփոխումների գործընթացին` Եվրոպական միության անդամ երկրների լավագույն փորձի կիրառմամբ:
Կողմերն ընդգծեցին, որ ժամանակակից մարտահրավերներին հակազդելու համատեքստում անչափ կարևոր է փորձի փոխանակումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
499 դիտում
23:08 24-04-2024
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ
769 դիտում
22:40 24-04-2024
Բաղանիսից ոչ հեռու բնակիչները նոր սյուներ են նկատել
580 դիտում
22:23 24-04-2024
«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է