211652_close_icon
views-count3800 դիտում article-date 15:39 14-11-2019

ԱԱԾ-ին հանձնարարական եմ տվել՝ պարզելու որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ին հանձնարարական է տվել՝ պարզելու որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձեւերն ու ուղիները: «Առանց կատակի, ես էդպիսի հանձնարարական տվել եմ: Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, դա անվտանգության խնդիր է»,- ասաց վարչապետը: Նա կոչ արեց ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին հաստատել, որ նման հանձնարարական են ստացել: «Այո՛, իսկապես, մի քանի օր առաջ էդպիսի հանձնարարական ենք ստացել»,- ասաց Մարտիրոսյանը:

Նմանատիպ նյութեր