3822 դիտում
15:15 14-11-2019
Աղետի գոտու 227 ընտանիքներ կստանան գումարի վկայագրեր, որոնցով կկարողանան բնակարան գնել
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որով աղետի գոտու 227 ընտանիքներ կստանան գումարի վկայագրեր, որոնցով կկարողանան բնակարան գնել։
Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի տեղակալ Արմեն Ղուլարյանը մանրամասնեց բաշխումը․
121 ընտանիք՝ Լոռիում,
90 ընտանիք՝ Շիրակում,
16 ընտանիք՝ Արագածոտնում։
Ղուլարյանը նշեց, որ բնակարանի կարիք ունեցող ընտանիքների թիվը 453 է եւ իրենց հարցումների ժամանակ նրանց կեսը՝ 227 ընտանիք, որոշել է, որ իրենց ձեռնտու է ունենալ վկայագրեր եւ դրանց միջոցով գնել բնակարաններ։ Մյուսների համար պետք է լինի բնակարանների շինարարություն։
Այս ծրագրի համար կառավարությունը կտրամադրի 1 միլիարդ 291 միլիոն դրամ, իսկ գումարները պատրաստ կլինեն արդեն մինչեւ տարեվերջ։
Ղուլարյանը հավելեց՝ իրենք հաշվարկել են, որ Լոռու մարզում մեկ քմ բնակելի տարածքի արժեքը մոտ 75 հազար դրամ է, իսկ Շիրակի եւ Արագածոտնի մարզերում՝ 80 հազար դրամ:
Հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եկեք արձանագրենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում կա 453 ընտանիք, որոնց նկատմամբ բնակարանով ապահովելու պետության պարտականությունն արձանագրված է: 2020 թվականի բյուջեում այս նպատակով հատկացվող գումարները մոտ 6 անգամ ավելացրել ենք: Եկող տարի այդ նպատակի համար նախատեսված է 3 մլրդ դրամ»,- ասաց վարչապետը՝ հավելելով՝ լավ է, որ այդ ընտանիքներից 227-ը համաձայնել են բնակարանային վկայագրի միջոցով գումար փոխանցելու տարբերակին:
«Երկրորդ՝ վերջին տարիներին աղետից տուժածներին բնակարանով ապահովելու տեմպը եղել է տարեկան 40-45 ընտանիք: Այս որոշմամբ այդ տեմպը 4-5 անգամ ավելացնում ենք: Այսինքն՝ կմնա 226 ընտանիք. մենք ունենք ռեալ շանս հաջորդ տարվա բյուջեով այդ խնդիրը լուծել, ավարտել»,- ասաց վարչապետը:
Նմանատիպ նյութեր
2186 դիտում
17:19 05-10-2016
Ավագանու որոշումով մի շարք ընտանիքներ բնակարան կստանան Երևանի ծննդյան օրվա առթիվ
3114 դիտում
21:12 29-12-2018
«Տաշիր» հիմնադրամն ու ՀԷՑ–ը 15 բնակարան են կնվիրեն աղետի գոտու անօթևան բնակիչներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2961 դիտում
09:08 23-12-2020
Զինծառայողները կկարողանան բնակարան գնել արտոնյալ վարկավորմամբ. «Ժամանակ»
Այս բաժնից
1216 դիտում
20:10 05-01-2025
Ովքե՞ր կզրկվեն ծառայողական մեքենաներից․ մանրամասնում է Շիրակի նորանշանակ մարզպետը. aravot.am
1435 դիտում
20:03 05-01-2025
Խոսենք փաստերով․ Նիկոլ Փաշինյանի օրոք որևէ ռազմավարական օբյեկտ կառուցվե՞լ է․ Նորիկ Նորիկյան
1453 դիտում
18:15 05-01-2025
Տեր, ինչու բազմացան ինձ հալածողները և շատերը ելան իմ դեմ. Փաշինյանը շնորհավորել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ