Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Սիրիայի շրջանային հանձնաժողովի և Հայ Երիտասարդաց Ընկերակցության գործադիր մարմնի անդամներն այցելել են Հալեպում տեղակայված ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն:
Այցելությունը կազմակերպվել է Հալեպում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության կողմից: Հանդիպման ընթացքում Սիրիայի Արաբական Հանրապետության ՀԲԸՄ ատենապետ Ներսես Ներսոյանը խոսել է սիրիահայ համայնքի առանձնահատուկ դերի մասին՝ նշելով, որ հայերը եղել են և կլինեն սիրիական հասարակության անբաժանելի մասը: Նա անդրադարձել է Սիրիայի մշակույթի, արվեստի, գիտության և կրթության ոլորտներում հայ համայնքի և, մասնավորապես, ՀԲԸՄ ունեցած մեծ ավանդին:
Պարոն Ներսես Ներսոյանը երախտագիտության խոսքեր է փոխանցել ՀԲԸՄ անունից ՝ ՀՀ հումանիտար առաքելության խմբի գործունեության վերաբերյալ՝ շեշտելով, որ խմբի մարդասիրական աշխատանքներն արժանացել են Սիրիայի ժողովրդի բարձր գնահատանքին:
Գլխավոր հյուպատոսությունում ՀՀ հումանիտար առաքելության խմբի ներկայացուցիչ Արկադի Տոնոյանի խոսքով՝ հայրենակիցների նկատմամբ ցուցաբերված մեծ մարդասիրությունը չի մոռացվել աշխարհասփյուռ հայ ժողովրդի կողմից:
Նա նշել է , որ խմբի գործունեությունը Հայաստանի Հանրապետության աջակցությունն է պատերազմական Սիրիային` միտված Սիրիայի ժողովրդի հոգսերի կրճատմանն ու կարիքավոր քաղաքացիներին բժշկական անվճար ծառայություններ տրամադրելուն: Պատվիրակության անդամներն այցելել են խմբի կեցավայր, շփվել հայ մասնագետների հետ:
Այս մասին SHAMSHYAN.com-ին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ՀԲԸՄ Սիրիայի շրջանային հանձնաժողովի և Հայ Երիտասարդաց Ընկերակցության գործադիր մարմնի անդամներն այցելել են Հալեպում տեղակայված ՀՀ հումանիտար առաքելության կենտրոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2019.11.13 21:50


Twitter
Вконтакте
Одноклассники