211652_close_icon
views-count2365 դիտում article-date 19:07 13-11-2019

Գազի սակագինը մինչև ապրիլի 1-ը չի թանկանա. փոխվարչապետ

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը ձմեռվա ամիսների ընթացքում և մինչև ապրիլի 1-ը չի թանկանա: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ԱԺ-ում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանի հարցին, ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Գազի հետ կապված բանակցություններն ընթացել են, ընթանում են, և վստահ եմ, որ դեռ ընթանալու են, և դա նորմալ գործընթաց է: Այս պահին կարող եմ վստահաբար մի բան ասել, որը բանակցությունների միջանկյալ արդյունք կարող ենք համարել՝ մինչև ապրիլի 1-ը գազի սակագնի թանկացման խնդիր չի քննարկվելու, ձմեռվա ամիսներին գազը չի թանկանալու»,- ասաց Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր