211652_close_icon
views-count2272 դիտում article-date 20:24 13-11-2019

Գողությունից երկու օր անց ոստիկանները բռնել էին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 8-ին, ժամը 23.50-ին, Շիրակի մարզի Մեղրաշատ գյուղի մի բնակիչ, ոստիկանության Ամասիայի բաժնում հաղորդում էր տվել, որ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 8-ը անհայտ անձը «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում կոտրել է որպես պահեստարան ծառայող իր վագոն-տնակի դուռը և գողացել կենցաղային իրեր, մետաղական կոնստրուկցիաներ ու շինանյութ: Հետաքննություն իրականացնող մարմինը գաղտնի հափշատակությունը բացահայտելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեց` դեպքի վայրի զննությունից մինչև օպերատիվ հարցումներ: Եվ հետևողական աշխատանքի արդյունքում, հաղորդումներից երկու օր անց քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Զարիշատ գյուղի 30-ամյա մի բնակիչ: Նոյեմբերի 10-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Ամասիայի բաժին: Նա տվել է խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Գողոնը հայտնաբերվել է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր