211652_close_icon
views-count922 դիտում article-date 18:50 13-11-2019

Բերնարդուն որակազրկվել է 1 խաղով՝ շոկոլադե մարդուկի մասին գրառման համար

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվային որակազրկել է մեկ խաղով՝ թիմակից Բենջամեն Մենդիի մասին գրառման համար: 25-ամյա պորտուգալացին կատակով Մենդիին համեմատել էր շոկոլադի հետ՝ վերջինիս անվանելով շոկոլադե մարդուկ: Մենդին արձագանքել էր հումորով, սակայն օգտատերերը թվիթերում քննադատել էին Սիլվային և վերջինս ստիպված էր եղել հեռացնել գրառումը: FA-ն գրառումը որակել էր ռասիստական և հետաքննություն նախաձեռնել: Խաղացողին սպառնում էր մինչև 6 խաղի որակազրկում: Բացի որակազրկումից, Սիլվան, որը ընդունել է FA կանոնների խախտումը, տուգանվել է 50 հազ. ֆունտով և պետք է նար հատուկ դասընթացներ անցնի:

Նմանատիպ նյութեր