211652_close_icon
views-count4464 դիտում article-date 21:41 13-11-2019

«Արտեկ»-ում երկրորդ դեռահասն Է մահացել այս տարվա աշնան ընթացքում

Քննիչները քրեական գործ են հարուցել 15-ամյա աղջկա մահվան փաստով, ով հանգստանում էր «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում (Գուրզուֆ, Ղրիմ), հաղորդում է Interfax-ը։ ՌԴ հետաքննչական կոմիտեի հանրապետության գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Օլգա Պոստնովայի խոսքով՝ նախնականորեն պարզվել է, որ նոյեմբերի 12-ի երեկոյան աշակերտուհին պառկել էր քնելու և այսօր առավոտյան նրան մահացած են հայտնաբերել։ ՀՔԿ-ի տվյալներով՝ աղջիկը հանրահայտ «Արտեկ» ճամբար էր ժամանել Մախաչկալայից: Սա «Արտեկ»-ից հանգստացողների մահվան երկրորդ դեպքն է 2019 թվականի աշնան ընթացքում Առաջին դեպքը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 23-ին։ 12-ամյա տղան, ով հանգստանալու համար ճամբար էր ժամանել Սանկտ Պետերբուրգից, հոկտեմբերի 11-ին Յալթայի հիվանդանոց էր տեղափոխվել «թոքաբորբ» նախնական ախտորոշմամբ: Մի քանի օր անց երեխան մահացել է:

Նմանատիպ նյութեր