211652_close_icon
views-count2125 դիտում article-date 21:30 13-11-2019

Բակո Սահակյանն Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության ղեկավարներին. քննարկվլ են փոխգործակցությանն առնչվող հարցեր

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանին եւ գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը, որին մասնակցում էին Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արսեն Առստամյանը եւ գործադիր տնօրեն Մերի Դավթյանը, քննարկվել են Հայաստանի եւ Արցախի համապատասխան կառույցների փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Նմանատիպ նյութեր