19283 դիտում
15:46 13-11-2019
Արման Սարգսյանը անձնակազմերին է ներկայացրել Լոռու և Գեղարքունիքի մարզային վարչությունների նորանշանակ պետերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նոյեմբերի 12-ին ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Լոռու մարզային վարչության ու ենթակա բաժինների անձնակազմին ներկայացրեց մարզային վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Կարապետյանին։
Տիգրան Կարապետյանը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում զբաղեցրել է պատասխանատու տարբեր պաշտոններ, իսկ մինչ այս ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալն էր։
Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց վարչության նախկին պետ Գևորգ Հակոբյանին՝ մարզում կատարած աշխատանքի համար և խոսեց Լոռու մարզում օպերատիվ իրավիճակի մասին։
Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարը հաձնարարեց ակտիվացնել աշխատանքները կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, քննարկվեցին նաև տարբեր դեպքերով իրականացվող միջոցառումների մանրամասներ։
Նույն օրը ոստիիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու ենթակա ստորաբաժանումների անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանին։
Գևորգ Հակոբյանը ոստիկանության համակարգում է շուրջ 24 տարի, զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ օպերլիազորից մինչև մարզային վարչության պետ։
Արման Սարգսյանը վերլուծելով Գեղարքունիքի մարզում օպերատիվ իրավիճակը՝ խոսեց կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումների, ապօրինի ծառահատումների և ձկնորսության դեմ պայքարի մասին։
Դիմելով քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների պատասխանատուներին՝ Արման Սարգսյանը կոչ արեց քաղաքացիների հետ շփումներում լինել հարգալից ու մատուցել բարձրորակ ծառայություն։
Հանդիպման ընթացքում քննարկման առարկա դարձան նաև Գեղարքունիքի մարզային վարչության ենթակա տարածքային ստորաբաժանումների աշխատանքն ու թերությունները, դրանք վերացնելու համար տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
9515 դիտում
15:15 09-10-2014
Ոստիկանության մարզային վարչության պետերին ու բաժինների պետերին դերձակները «բերման էին ենթարկել». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
526 դիտում
10:10 15-11-2024
ՀՀ ֆինանսների նախարարության ընտրած ճանապարհը կտապալի կառավարության ծրագիրը. Քերոբյան
457 դիտում
09:18 15-11-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար