211652_close_icon
views-count2082 դիտում article-date 12:06 13-11-2019

Սպանվել է Իսլամական ջիհադ շարժման գլխավոր հրամանատարներից մեկը

Իսրայելի զինված ուժերը երեքշաբթի օրը օդային հրետակոծության են ենթարկել Գազայի գոտու մի քանի թիրախներ, որոնց արդյունքում սպանվել է Իսլամական ջիհադ շարժման գլխավոր հրամանատարներից մեկը, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5162840.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակի կողմից տարածված հայտարարության մեջ ասված է, թե Բահաա Աբու էլ-Աթթան եղել է ահաբեկչական մի շարք հարձակումների հեղինակն ու պատասխանատուն, ինչպես նաեւ կազմակերպել է Իսրայելի դեմ վերջին ամիսներին իրականացված հրթիռակոծումները: Ըստ նույն հայտարարության, նա նախապատրաստելիս է եղել նոր հարձակումներ: Իսլամական ջիհադ շարժումը տեղեկացրել է, որ Իսրայելի կողմից իրականացված գործողության ընթացքում սպանվել է նաեւ Աբու էլ-Աթթայի կինը: Երեխաները ստացել են մարմնական վնասվածքներ: Այն բանից անմիջապես հետո, երբ այս շարժումը հաստատեց իր հրամանատարի սպանության մասին լուրը, Գազայի գոտուց դեպի Իսրայելի տարածքներ արձակվեցին հրթիռներ: Սիրիայի պետական լրատվամիջոցներն էլ հաղորդում են, որ Իսրայելը հրթիռակոծել է բնակելի մի շենք Դամասկոսում, որտեղ բնակվել է Իսլամական ջիհադի մեկ այլ հրամանատար:

Նմանատիպ նյութեր