211652_close_icon
views-count1057 դիտում article-date 11:06 13-11-2019

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 11.3 հա տարածք

Նոյեմբերի 12-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ 5000 քմ, Կոտայքի մարզի Նոր Արտամետ գյուղում՝ 3 հա, Վայոց ձորի մարզի Սերս գյուղում՝ 1 հա, Շատին գյուղում՝ 2500 քմ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում՝ 6 հա, Վերին Կարմիրաղբյուր գյուղում՝ 800 քմ, 1500 քմ: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր