211652_close_icon
views-count68627 դիտում article-date 18:52 12-11-2019

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամաններով Գեղարքունիքի և Լոռու մարզերի ոստիկանապետեր են նշանակվել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 12-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Սարգսյանի հրամանով ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Կարապետյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի մեկ այլ հրամանով նշանակվել է ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ։

Նմանատիպ նյութեր