ՀՖՖ մրցավարական բաժնի նախկին պետ, ՖԻՖԱ-ի մրցավար, «Բաց ֆուտբոլ» հաղորդաշարի հեղինակ և վարող Արարատ Ճաղարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրության և ֆեդերացիայում այդ առթիվ ստեղծված իրավիճակի մասին:
«Աբրահամ Խաշմանյանի անձն ընդհանրապես քննարկելու խնդիր չկա: Այն, ինչ եղավ՝ ոչնչից աղմուկ էր, փոթորիկ մի բաժակ ջրում։
Կատարվածը ցույց տվեց, թե ինչ է կատարվում ֆեդերացիայում արդեն մեկ տարուց ավել: Բազմիցս նշվել է, որ ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը գտնվում է լուսանցքում այսինքն` նրա նկատմամաբ իրականացվել է սաբոտաժ, անհարգալից վերաբերմունք, կամ էլ նա չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում իմանալ, թե ինչ է կատարվում ներքևներում»,- ասել է նա:
Ճաղարյանի համար անհասկանալի է, թե ինչպե՞ս հունիսի 26-ի ընդհանուր ժողովից հետո, ավելի քան չորս ամիս, ֆեդերացիայի նախագահը տեղյակ չէր, որ կառույցի նոր կանոնադրությունը պետռեգիստրում դեռ գրանցված չի եղել:
«Ո՞վ է դրա պատասխանատուն, աշխատակա՞զմը, թե՞ մի աշխատակից: Կարծում եմ, որ իրավիճակի պատասխանատուն ՀՖՖ գլխավոր քարտուղարն է: Սաբոտաժի կազմակերպման ու իրականացման ամբողջ պատասխանատուն հենց նա է»,- նշել է Ճաղարյանը:
Ճաղարյան. Արթուր Վանեցյանի դեմ իրականացրած սաբոտաժի հետևում ՀՖՖ գլխավոր քարտուղարն է. Sputnik Արմենիա
2019.11.12 19:09


Twitter
Вконтакте
Одноклассники
Google+
