1014 դիտում
23:05 12-11-2019
Նախագահ Սարգսյանն ընդունել է ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահին և Chessify ընկերության տնօրենին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանին և Chessify ընկերության տնօրեն Գոռ Վարդանյանին:
Chessify ընկերության ղեկավարը նախագահին է ներկայացրել ընկերության գործունեության ուղղություններն ու ծրագրերը՝ նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերությունը զբաղվում է շախմատի բնագավառում տեխնոլոգիական լուծումների մշակմամբ՝ կիրառելով արհեստական բանականության տարրերը: Ընկերությունն արհեստական բանականության գործիքակազմը նաև այլ ոլորտներում կիրառելու ծրագրեր է մշակում:
Հանդիպմանն անդրադարձ է եղել ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում համագործակցության հնարավորություններին: Նախագահ Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված այս նախաձեռնությունը նպատակ ունի միջազգային խոշոր տեխնոլոգիական ընկերություններին բերել Հայաստան, որոնք հայկական ընկերությունների հետ համատեղ ձեռնարկությունների միջոցով գիտահետազոտական և այլ ծրագրեր կիրականացնեն հիմնականում արհեստական բանականության, մաթեմատիկական մոդելավորման ու մեծածավալ տվյալների կառավարման ոլորտներում:
Նշվել է, որ ATOM-ի իրականացումը ոչ միայն կնպաստի մեր երկրի տեխնոլոգիական զարգացմանը, այլև նոր հնարավորություններ կստեղծի վերոնշյալ ոլորտներում գործող տեղական ընկերությունների համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4302 դիտում
12:15 17-07-2020
Արտակ Դավթյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
886 դիտում
22:22 25-01-2024
Արտյոմ Մեհրաբյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ
2581 դիտում
17:42 06-02-2020
ՀՀ վարչապետի որոշմամբ Ավետիք Քերոբյանն ազատվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից
Այս բաժնից
535 դիտում
21:23 23-04-2024
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշի սահմանազատման մասին
430 դիտում
21:11 23-04-2024
ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին
700 դիտում
20:58 23-04-2024
Ոստիկաններն ուժով փորձում են բացել Բագրատաշենի անցակետի տանող ճանապարհն ու ցրել ցույցը․ aravot.am