211652_close_icon
views-count1119 դիտում article-date 21:48 12-11-2019

Մարվել և շրջանառության մեջ է դրվել երկու նոր նամականիշ

Նամականիշերի մարումն իրականացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը: Նամականիշներից մեկի վրա պատկերված է ճյուղի վրա նստած Երկնագույն ալկիոնը, որը 2019թ. Հայաստանի թռչունների պահպանման միության կողմից կազմակերպված հասարակական հարցման արդյունքում արժանացել է «Տարվա թռչուն» կոչմանը: Մյուս նամականիշի վրա պատկերված է Կովկասյան ընձառյուծը, քանի որ 2019 թվականը ՀՀ կառավարությունը հռչակել է կովկասյան ընձառյուծի տարի։ Կովկասյան ընձառյուծը ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում ամենավտանգված կենդանատեսակներից է: Ներկայում այն գրանցված է ՀՀ կենդանիների Կարմիր գրքում և Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակում: [img]https://st0.shamshyan.com/editor/040553800157356549745654.jpg[/img]

Նմանատիպ նյութեր