211652_close_icon
views-count1116 դիտում article-date 16:32 12-11-2019

Հետախուզվողը օդանավակայանից ներկայացավ ոստիկանություն

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզների և ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնական պահպանության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 11-ին, ժամը 09.30-ին, Թբլիսի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահից ոստիկանության Մարաշի բաժանմունք է ներկայացել 47-ամյա Տիգրան Ե.-ն, որը նոյեմբերի 1-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-205-րդ հոդվածի (Հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելուն հանցակցելը) 2-րդ մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր