211652_close_icon
views-count972 դիտում article-date 21:37 12-11-2019

Հետախուզվողը հայտնաբերվեց Արցախի Չարեքտար գյուղում

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանային բաժնի ծառայողների հետ համատեղ, նոյեմբերի 11-ին, ժամը 23.45-ին, ԱՀ Շահումյանի շրջանի Չարեքտար գյուղից բերման են ենթարկել 24-ամյա Հարություն Վ.-ին, որը 2018թ. հոկտեմբերի 18-ից ոստիկանության Աշտարակի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի (Սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը) 1-ին մասի, 182-րդ հոդվածի (Շորթումը) 1-ին մասի և 118-րդ հոդվածի (Ծեծը) մեղադրանքներով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր