211652_close_icon
views-count2354 դիտում article-date 22:31 12-11-2019

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով բերման ենթարկվածի մոտ փաթեթներով մարիխուանա է հայտնաբերվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը: Օրերս ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի 44-ամյա մի բնակիչ ապօրինի թմարմիջոցներ է ձեռք բերում և զբաղվում դրանց իրացմամբ: Նոյեմբերի 8-ին, ժամը 17-ի սահմաններում, վարչության քրեական հետախույզները, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների հետ, Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, հիշյալ անձին բերման ենթարկեցին ոստիկանության Արաբկիրի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 4 փաթեթ մարիխուանա թմրանյութին նմանվող զանգված և յուրհատուկ հոտով, մոխրացած հետքերով կաթուցիչ: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կասկածվողը ձերբակալվել է: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր