211652_close_icon
views-count2840 դիտում article-date 11:15 12-11-2019

Ցանկացած նորմալ մարդ պետք է ուրախանա, որ զոհվածների և վիրավորների թիվը քչացել է․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հոդվածը «Սպուտնիկ Արմենիա» կայքում շատերի վրա տհաճ տպավորություն թողեց: Այս պարագայում համաձայն եմ մեծամասնության հետ. Իսկապես տգեղ է, երբ հայաստանյան որևէ քաղաքական գործիչ այդքան անսքող կերպով հայցում է այլ պետության, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի աջակցությունը։ Չնայած հասկանալի է, որ անազատության մեջ գտնվող մարդիկ սովորաբար դիմում են ցանկացած միջոցի՝ իրենց կարգավիճակը բարելավելու համար: Բայց եթե փորձենք վերանալ հույզերից և նախկին նախագահի հաշվարկներից, ապա կարելի է արձանագրել, որ հայ-ռուսական հարաբերություններում վերջին մեկուկես տարում որևէ ուղղությամբ վատթարացում չի նկատվել՝ ի հեճուկս ընդդիմության պնդումների։ Ես ընդհանրապես չեմ պատկերացնում Հայաստանի որևէ իշխանություն, որն այն աստիճանի արկածախնդիր կլինի, որ ցանկանա փչացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Կոնկրետ ներկայիս իշխանության՝ այս հարցում ոչ արկածախնդիր լինելը վերջերս հաստատել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը՝ նշելով, որ Հայաստանը վարում է պատասխանատու և բալանսավորված քաղաքականություն, իսկ երեկ Երևանում, խոսելով ղարաբաղյան խնդրի կարգավորման մասին, հանդես է եկել մեզ համար, կարծում եմ, ընդունելի հայտարարություններով: «Սպուտնիկի» հոդվածում Արցախի վերաբերյալ Քոչարյանի հնչեցրած մտահոգությունները տեղին են այնքանով, որքանով «ապրիլյան պատերազմի» նման կամ ավելի բարդ իրավիճակներ իսկապես կարող է ստեղծվել ամեն րոպե. ակտիվ ռազմական գործողությունների չկրկնվելու որևէ երաշխիք չկա, և Հայաստանը միշտ պետք է պատրաստ լինի պատերազմին։ Բայց, հանուն արդարության, արժեր, երևի, նկատել, որ հեղափոխությունից հետո հայ-ադրբեջանական սահմանին և Արցախ-Ադրբեջան շփման գծում լարվածությունը որոշակիորեն նվազել է: Ինձ համար բացարձակապես կարևոր չէ, թե Փաշինյանն ու Ալիևը որտեղ են դրա մասին պայմանավորվել՝ վերելակում, թե որևէ այլ տարածքում: Ցանկացած նորմալ մարդ պետք է ուրախանա, որ զոհվածների և վիրավորների թիվը քչացել է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր