211652_close_icon
views-count861 դիտում article-date 10:28 12-11-2019

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը ներկայացրել է կարճաժամկետ դիտորդական առաքելության եզրակացությունները

«Անկախ դիտորդ» դաշինքն՝ ի դեմս Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Իրազեկ քաղաքացիների միավորման, համագործակցելով Անկախ լրագրողների ցանցի Epress.am լրատվամիջոցի հետ, կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացրել 2019 թ. սեպտեմբերի 29-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում՝ դիտարկելով համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունները բոլոր 19 համայնքներում։ 17 համայնքում գործել է մեկական տեղամաս, որոնք բոլորը դիտարկվել են Դաշինքի դիտորդների կողմից։ Արմավիրի մարզի Փարաքար համայնքում դիտարկվել է 4 տեղամասերից 1-ը։ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում ևս դիտարկվել է 12 տեղամասերից 1-ը։ Արարատի և Արմավիրի մարզերում ընտրական տեղամասերից դուրս իրավիճակն ուսումնասիրելու, ինչպես նաև Փարաքար և Արտաշատ համայնքների մյուս բոլոր տեղամասերը դիտարկելու նպատակով գործել է 3 դիտորդական շրջիկ խումբ: Առաքելության մեջ ներգրավված է եղել 38 դիտորդ, 6 ԶԼՄ ներկայացուցիչ, 1 իրավաբան, 3 մուտքագրող և 2 համակարգող: 2019 թ. սեպտեմբերի 29-ի ավագանու անդամների և համայնքի ղեկավարների ընտրությունների ընթացքում Անկախ դիտորդ դաշինքը դիտորդությանը զուգահեռ իրականացրել է նաև հարցազրույցներ քվեարկությանը մասնակցած ընտրողների հետ՝ ընտրողների վարքի շարունակական ուսումնասիրության նպատակով: Դիտարկված տեղամասերից ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ արձանագրվել է հետևյալ [url=https://hcav.am/sept-29-election/]իրավիճակը[/url]:

Նմանատիպ նյութեր