211652_close_icon
views-count1862 դիտում article-date 09:37 12-11-2019

Սիրիայում երկու հայերին սպանողները Դաեշ-ի զինյալներն են․ «Ամերիկայի ձայն»

Հայ կաթոլիկ երկու հոգևորականներ՝ Աբրահամ և Հովսեփ Պետոյանները սպանվել են Սիրիայի հյուսիսարևելյան սահմանամերձ Ղամիշլի քաղաքում Դաեշ-ի զինյալների կողմից, հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/5161615.html]«Ամերիկայի ձայնը»[/url], հղում անելով տեղական մամուլին։ Հայր և որդի Պետոյանները թիրախ են դարձել իրենց ավտոմեքենայում, երբ ուղևորվում էին Դեր Զոր՝ ստուգելու տեղի կաթոլիկ եկեղեցու վիճակը: Դաեշ-ը ստանձնել է մահացու հարձակման պատասխանատվությունը, որի մասին հաղորդում են քրդական աղբյուրները: Ղամիշլի քաղաքի կենտրոնում երկուշաբթի օրը նախորդել էին երկու այլ պայթյուններ, որոնց արդյուքում գրանցվել են զոհեր և վիրավորներ: Զոհերի թվի մասին տեղեկությունը փոփոխվում է: Հաղորդվում է մինչև վեց զոհի մասին, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում: Շուրջ երկու տասնյակ մարդիկ վիրավորվել են: Տեղի լրատվամիջոցների վկայությամբ պայթեցվել է երեք ավտոմեքենա՝ երկուսը հիվանդանոցի, երրորդը՝ հյուրանոցի մոտ: Այս պայթյունների պատասխանատվությունը ևս ստանձնել է Դաեշ-ը:

Նմանատիպ նյութեր