3035 դիտում
18:36 11-11-2019
Ահաբեկիչները Ղամիշլիում սպանել են Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը
Սիրիայում ահաբեկիչներն սպանել են Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանին ու նրա հորը` Տեր Աբրահամ քահանա Պետոյանին:
Ինչպես հաղորդում է «[url=https://armenpress.am/arm/news/994814.html]Արմենպրես[/url]»-ը՝ վկայակոչելով Հալեպի «Գանձասար»-ը, Հայ Կաթողիկե համայնքի հովվապետն ու նրա հայրը սպանվել են մեքենայով Դեր Զոր ուղևորվելու ճանապարհին, երբ ցանկանում էին պարզել կաթողիկե եկեղեցու վիճակը. ահաբեկիչները կրակ են բացել նրանց մեքենայի ուղղությամբ:
Հրաձգության հետևանքով Հայ Կաթողիկե համայնքի հովվապետի հայրը տեղում զոհվել է, րոպեներ անց զոհվել է նաև հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանը: Ահաբեկիչների կողմից բացված կրակից մեքենայում վիրավորվել է Հասիչեի եկեղեցու սարկավագ Ֆաթի Սանոն:
Նմանատիպ նյութեր
3683 դիտում
19:47 12-11-2019
Ղամիշլիում վերջին հրաժեշտ են տվել սպանված Հայ Կաթողիկե համայնքի հովվապետին ու նրա հորը
1467 դիտում
15:30 29-08-2021
Հայ Կաթողիկե եպիսկոպոսները հրավիրվել են Հռոմ Տանն Կիլիկիո Կաթողիկե հայոց պատրիարք ընտրելու համար
Այս բաժնից
421 դիտում
20:13 24-04-2024
Ցեղասպանությունը, ողբերգություն լինելուց առաջ, հանցագործություն է․ Վիգեն Սարգսյան
385 դիտում
19:48 24-04-2024
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ