211652_close_icon
views-count2165 դիտում article-date 22:26 11-11-2019

Արաբկիրի ոստիկանները բացահայտեցին դեղատանը կատարված ավազակային հարձակման դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ավազակություն կատարելու կասկածանքով նոյեմբերի 9-ին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդու։ Հոկտեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 23․45-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ազատության պողոտայի դեղատներից մեկն է մտել մի տղամարդ, աշխատակցուհուն դանակով սպառնացել ու հափշտակել դրամարկղի գումարը։ Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց՝ ավազակության հատկանիշներով։ Արաբկիրի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գործընկերների հետ, օրեր տևած հետևողական աշխատանքի արդյունքում պարզեցին ավազակություն կատարած անձի ինքնությունը։ Ոստիկանության ծառայողները կասկածյալին հայտնաբերեցին նոյեմբերի 9-ին ու բերման ենթարկեցին բաժին։ Նա ոստիկանությունից ներկայացվել է քննչական բաժին ու ձերբակալվել։ Միջոցառումները շարունակվում են հանցագործության գործիք դանակն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր