3759 դիտում
17:52 11-11-2019
Նոյեմբերի 9-ին ապօրինի ծառահատումներ են բացահայտել Տավուշում, Լոռիում և Սյունիքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումները կանխելու և բացահայտելու ուղղությամբ՝ իրականացնելով ուժեղացված ծառայություններ։
Նոյեմբերի 9-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, հերթական ուժեղացված ծառայության ընթացքում, ապօրինի ծառահատման երկու դեպք են բացահայտել։ Նրանք ստուգման նպատակով կանգնեցրել են Իջևանի բնակիչ, 42-ամյա մի տղամարդու վարած «Զիլ»-ը, որը բարձված էր մոտ 5 խորանարդ մետր փայտնայութով։
Նույն օրը Տավուշի բաժնի ոստիկանները Բերդ-Այգեպար ճանապարհին նկատել են փայտանյութով բարձված տրակտոր։ Մոտ 4 խորանարդ մետր փայտնայութով բարձված տրակտորը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք, քանի որ վարորդը բեռի օրինականույթունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Իջևանի բաժնի ծառայողներն էլ սպասարկման տարածքում կատարած շրջայցի ընթացքում հայտնաբերել են մոտ 16 խորանարդ մետր փայտանյութ։ Իջևանի բնակիչ, 34-ամյա մի տղամարդ հայտնել է, որ փայտանյութը պատկանում է իրեն, այն ձեռք է բերել իջևանի անտառպետությունից, սակայն համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել։
Ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողներն էլ ճանապարհային ոստիկանների հետ իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Սպիտակ-Վանաձոր ճանապարհի սկզբնամասում ստուգման նպատակով կանգնեցրել են Շիրակի մարզի բնակիչ, 30-ամյա մի տղամարդու վարած «Ֆորդ»-ը։ Վարորդը մոտ 3․5 խորանարդ մետր փայտանյութի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Պարզվել է, որ ծառերը ապօրինի հատվել են Փամբակ գյուղի հարակից անտառից։
Ոստիկանության Կապանի բաժնի ծառայողներն էլ բնապահպանության և ընդերքի տեսչության Սյունիքի մասնաճյուղի աշխատակիցների հետ իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Կապանի ներքին Հանդ բնակավայր տանող ճանապարհին ստուգման են ենթարկել Կպանի բնակիչ, 50-ամյա մի տղամարդու վարած խոշոր բեռնատար «Կամազը», որը բարձված է եղել մոտ 20 խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել, ուստի տրանսպորտային միջոցը տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նշանակվել են մասնագիտական ստուգումներ։
Դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
12523 դիտում
22:09 20-11-2016
Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն և մառախուղ
1087 դիտում
16:07 28-04-2021
Ապօրինի ծառահատումներ Տավուշում․ Իջևանի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24099 դիտում
21:28 17-10-2016
Գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում առատ ձյուն կտեղա. Գագիկ Սուրենյան
Այս բաժնից
484 դիտում
23:26 23-04-2024
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ
433 դիտում
23:11 23-04-2024
Մտահոգված ենք Հայաստանում ոստիկանական բռնության մասին հաղորդումների աճով․ Freedom House