211652_close_icon
views-count2892 դիտում article-date 14:43 11-11-2019

«Իմ քայլի» պատգամավորն Արայիկ Հարությունյանին հիշեցնում է ցորենի արտերի համար ծեծվող զինվորների մասին

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Արցախի «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար, Արցախի նախկին վարչապետ, Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած Արայիկ Հարությունյանին հիշեցրել է ցորենի արտերի համար ծեծվող զինվորների մասին: Նա, մասնավորապես, գրել է. «Արայիկ Հարությունյանի ասուլիսները լսում եմ մտքերի մեջ եմ ընկնում. կարող է հիշողությունս փայլատակել է ու ամեն ինչ լավ եմ հիշում ` մասնավորապես 2016 թ. ցորենի արտերի համար ծեծվող զինվորներին, ՀԵԿ երը, հիմնադրամի փողերը… Էդքան գնացի Արցախ չֆայմեցի են մնացածն էլ ինձանով անեի (թե բան թողել է), այսօր համարժեք մրցակից կունենար»: Հիշեցնենք, որ նախօրեին կայացած «Ազատ հայրենիք» կուսակցության 7-րդ համագումարում որոշվել է, որ Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Արցախի նախագահի թեկնածու 2020 թվականի գարնանը տեղի ունենալիք ընտրություններում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր