211652_close_icon
views-count1048 դիտում article-date 16:26 11-11-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետության ճանապարհներին ու մայրաքաղաքում

Նոյեմբերի 8-ին, ժամը 14.00-ին, Երևանի Շիրակի փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 53-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 8-ին, ժամը 09.30-ին, Երևանի Տիտոգրադյան փողոցում «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 58-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 8-ին, ժամը 01.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 54-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 8-ին, ժամը 02.50-ի սահմաններում, Թալին քաղաքի Երևանյան փողոցում «Օլդսմոբիլ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայի. «Օլդսմոբիլ»-ի 46-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 8-ին, ժամը 07.00-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 60-րդ կմ-ին «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե արգելապատնեշին. 83-ամյա վարորդը և 47-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 8-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 17-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. չորս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 8-ին, ժամը 01.30-ի սահմաններում, Վարդենիս-Սոթք-Քարվաճառ ճանապարհին՝ Սոթքի ոսկու հանքի հատվածում «ՈԻԱԶ-31514» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 20-ամյա վարորդը և տարեկից ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 8-ին, ժամը 18.30-ի սահմաններում, Սիսիան-Բռնակոթ ճանապարհի 1-ին կմ-ին «Տոյոտա Ռավ-4» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 43-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 9-ին, ժամը 11.50-ին, Երևանի Սաֆարյան փողոցում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի 35-ամյա վարորդը և «Ֆոլքսվագեն»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 9-ին, ժամը 12.20-ին, Երևանի Գալշոյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Հովո» մակնիշի ավտոմեքենայի. «Մերսեդես»-ի 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 10-ին, ժամը 01.50-ին, Երևանի Գայի պողոտայում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 44-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 10-ին, կեսգիշերին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է ընդունվել 19-ամյա քաղաքացի։ Նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է ավտովթարի հետևանքով: Պարզվել է, որ նոյեմբերի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 3-րդ կմ-ին «ԳԱԶել» երթուղային ավտոմեքենայի ինքնավթարի հետևանքով է 19-ամյա ուղևորը ստացել մարմնական վնասվածքները: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 9-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 50-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը. 20-ամյա վարորդը և տարեկից ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 9-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի սկզբնամասում «Մոսկվիչ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ճամփեզրի պատին. 48-ամյա վարորդը և 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 9-ին, ժամը 09.40-ի սահմաններում, Գառնի գյուղի մշակույթի տան մոտ «ՎԱԶ-2112» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 9-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Խորենացու փողոցում՝ Հյուսիսային մաքսատան մոտ «Տոյոտա Ալֆարդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 35-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 9-ին, ժամը 08.00-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել հանդիպակաց ճանապարհին կայանված «Իվեգո» բեռնատարի կցորդին. «ՎԱԶ-2106»-ի 37-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Մեղրի Մ2-Մալիշկա ճանապարհի 1-ին կմ-ին «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 35-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 10-ին, ժամը 01.25-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 136-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2121»-ի 52-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 10-ին, ժամը 17.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում իրար են բախվել «Պորշ» մակնիշի ավտոմեքենա և «Սուզուկի» մոտոցիկլետ. 39-ամյա մոտոցիկլիստը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 10-ին, ժամը 01.00-ին, Երևանի Արցախի պողոտայում իրար են բախվել երկու «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. մեկի 39-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 10-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Երևանի Հր. Քոչարի և Վաղարշյան փողոցների խաչմերուկում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 61-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 10-ին, ժամը 06.00-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին «Կիա» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «ԳԱԶ-33023» մակնիշի ավտոմեքենայի. «Կիա»-ի 28-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 10-ին, ժամը 20.15-ին, Երևանի Գայի պողոտայում իրար են բախվել «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 10-ին, ժամը 22.20-ի սահմաններում, Արարատի մարզի Ղուկասավան գյուղում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան բախվել է մթերային խանութի պատին. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 10-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում իրար են բախվել երկու «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենաներ. մեկի 22-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 10-ին, ժամը 01.50-ի սահմաններում, Կոտայքի մարզի Զառ գյուղից դեպի Ակունք տանող ճանապարհին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել. 19-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ Նոյեմբերի 10-ին, ժամը 22.15-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սպանդարյան փողոցում իրար են բախվել երկու «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր