211652_close_icon
views-count6383 դիտում article-date 14:10 11-11-2019

«Լավագույն համայնք 2019» անվանակարգում հաղթող է ճանաչվել քաղաքային համայնքներից Գորիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Լավագույն համայնք-2019» մրցույթում քաղաքային համայնքներից հաղթող է ճանաչվել Գորիսը: Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի համայնքների միության «Ֆեյսբուք»-ի էջից: «2019-ին Գորիսում կատարվել են լայնածավալ շինարարական աշխատանքներ, քաղաքը շարունակում է մնալ գրավիչ քաղաք ներդրողների և զբոսաշրջիկների համար: Այնտեղ վերակառուցվել է զբոսաշրջության զարգացման համար էական նշանակություն ունեցող Դիտակետ կոչվող տարածքը, Գորիսի կենտրոնական հրապարակը, Խնձորեսկ գյուղի խմելու ջրի հարցը վերջնականապես լուծվում է: Բարեկարգման աշխատանքներ են իրականացվել նաև համայնքի այլ բնակավայրերում: Այժմ համայնքն աշխատում է նաև բնակավայրերի բրենդավորման ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր