211652_close_icon
views-count827 դիտում article-date 15:26 11-11-2019

Գուգարքում սկսված ապօրինի ծառահատումն ավարտվեց Սպիտակում

Բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման նպատակով Սպիտակի բաժնի և ճանապարհային ոստիկանության համատեղ խումբը նոյեմբերի 8-ին, ժամը 21.05-ին, Սպիտակ-Վանաձոր ճանապարհի 3-րդ կմ-ին ստուգել և բաժին է բերել Շիրակի մարզի Փոքր Մանթաշ գյուղի բնակիչ, 30-ամյա տղամարդու վարած «Ֆորդ Տրանզիտ» մեքենան՝ բեռնված շուրջ 3,5 խմ փայտանյութով, որի վերաբերյալ վարորդը փաստաթուղթ չի ներկայացրել: Նա հայտնել է, թե իբր փայտանյութը ժամեր առաջ ձեռք է բերել Գուգարքի գազալցակայանի մոտակայքում կայանված մեկ այլ «Ֆորդից», անծանոթ անձից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք, իսկ հաղորդումը և կից փաստաթղթերը տարածքային ենթակայության կարգով ուղարկվել են Գուգարքի բաժին: Նյութերի նախապատրաստման ընթացքում Գուգարքի բաժնի համայնքային ոստիկաններին 30-ամյա մանթաշցին բացատրություն է տվել, որ իրականում նոյեմբերի 8-ին միայնակ, իր բենզասղոցով, ինքն է հատել մեկ բոխի և երկու հաճարենի կանգուն ծառեր՝ տուն տեղափոխելու նպատակով: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր