211652_close_icon
views-count3770 դիտում article-date 11:37 11-11-2019

«Ուսանող, միացիր». Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ԵՊՀ ուսանողները երթով շարժվում են այլ բուհեր. Ուղիղ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/11/11/ysu/3137675]Tert.am[/url]-ը գրում է. Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի դիմաց վերսկսվել է ուսանողների բողոքի ակցիան՝ ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի: Ուսանողները նախատեսում են շրջել տարբեր բուհերով և հետո շարունակել բողոքի գործողությունն արդեն նախարարության դիմաց: Այսօր՝ նոյեմբերի 11-ին, վերսկսվելու է նաև ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության նստացույցը ԿԳՄՍ նախարարության դիմաց, իսկ Հայկական Արժեքների Պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնությունը իրականացնելու է բողոքի ակցիա՝ ընդդեմ նախարարության կողմից վերջին շրջանում շրջանառության մեջ դրված, իրականացված և ծրագրվող նախագծերի: Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ից ՀՅԴ երիտասարդները և ԵՊՀ ուսանողները նստացույց էին անում ԿԳՄՍ նախարարության դիմաց`պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/11/11/ysu/3137675]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր