211652_close_icon
views-count949 դիտում article-date 11:10 11-11-2019

911-ն ամփոփում է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում նոյեմբերի 4-ից 10-ը գրանցվել է 380 դեպք, որից 218-ը՝ արտակարգ: Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 141 կենցաղային կանչ, 117 հրդեհի ահազանգ, 78 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 6 և տուժել 83 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 2 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 3 դեպք, որից 2-ում փրկարարները օձեր են հայտնաբերել: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 11 դեպք, տուժել է 17 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները: [img]https://st0.shamshyan.com/editor/0665746001573456061429977.jpg[/img]

Նմանատիպ նյութեր