211652_close_icon
views-count2012 դիտում article-date 21:36 10-11-2019

Իմ պապիկը եղել է մարտիկ եւ կռվել է Երկրորդ համաշխարհային պատերազմում. Զոհրաբ Մնացականյան.News.am

Սա իրավամբ համաշխարհային տոն է, քանի որ Երկրորդ Համաշխարհային պատերազմը մարդկության ապագայի համար մղվող պայքարն էր: Այս մասին այսօր` նոյեմբերի 10-ին, ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ մասնակցում էր Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը, հայտնում է [url=https://news.am/arm/news/543649.html]News.am[/url]-ը։ «Մայիսի 9-ը մեր ընդհանուր տոնն է, մեր ընդհանուր հիշողությունն է այն մասին, որ պետք է պայքարել եւ հաստատակամ քայլել միասին դեպի հաղթանակ: Այս հաղթանակը նախկին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների, ինչպես նաեւ հակահիտլերյան կոալիցիայի մաս կազմող Ֆրանսիայի ընդհանուր ձեռքբերումն է: Սա իրավամբ համաշխարհային տոն է, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմը մարդկության ապագայի համար մղվող պայքարն էր»,- ասաց նա: ՀՀ ԱԳ նախարարի խոսքով` Մայիսի 9-ը նախկին ԽՍՀՄ-ում տոն է յուրաքանչյուրի համար, քանի որ ԽՍՀՄ տարածաշրջանում յուրաքանչյուր ընտանիքի հայր, որդի, եղբայր, թոռ գնացել է ռազմաճակատ: «Իմ ընտանիքը, ես անձամբ մեծացել եմ այդ հուշերով, իմ պապիկը եղել է մարտիկ եւ կռվել է Մեծ Հայրենական պատերազմում»,- հավելեց նա: Նշենք, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցում են Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացմանը։

Նմանատիպ նյութեր