211652_close_icon
views-count8788 դիտում article-date 19:36 10-11-2019

Սյունիքի մարզի Տեղ գյուղում հայտնաբերվել է 1990-ական թվականների հրետանային արկ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Նոյեմբերի 10-ին, ժամը 10:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Տեղ գյուղում՝ ավտոտնակում, հայտնաբերվել է արկ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հայտնաբերվածը 1990-ական թվականների հրետանային արկ է՝ առանց պայթուցիչի: Մինչ N զորամասի սակրավորների ժամանելը՝ փրկարարները սահմանազատել են տարածքը: N զորամասի սակրավորներն արկը տեղափոխել են N զորամաս: Ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր