2343 դիտում
21:21 10-11-2019
Կառավարության աջակցությամբ մանկատան 300 շրջանավարտներ սեփական բնակարան ձեռք բերելու գումար կստանան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հիշում եմ, մի անգամ նույնիսկ թաքցրի լրագրող լինելս ու մանկատան շրջանավարտներից մեկի խնդրանքով, ձեւանալով իբրեւ մանկատան շրջանավարտ, իր հետ այցելեցի եւ գաղտնի տեսանկարահանեցի նախարարության արհամարհանքը, կոպիտ ու մերժողական պատասխանները։ Ռեպորտաժը գրեցի մի կերպ, հասկանում էի` անիմաստ էր, հերոսս միեւնույնն է դրսում էր գիշերելու...
Շատ պատահական մի օր տեղեկացա, որ կարծես թե բարերարներից մեկը տղային բնակվելու տեղ ու աշխատանք էր տվել, լրագրողական գործունեությանս ընթացքում թերեւս երբեք այդքան երջանիկ չէի զգացել (այն ժամանակ ընդունված էր ասել. «հա ի՞նչ եք նկարում, մեկա բան չի փոխվելու»։
Այսօր արդեն Կառավարության աջակցությամբ մանկատան 300 շրջանավարտներ սեփական, այո, սեփական, այլ ոչ թե նախկինի նման ժամանակավոր, բնակարան ձեռք բերելու գումար կստանան։
Զարա Բաթոյան ջան, գնահատելի աշխատանք է, ապրեք»:
Նմանատիպ նյութեր
3545 դիտում
14:57 07-11-2019
Մանկատան 300 շրջանավարտներ բնակարանի գնման վկայագրեր կստանան
638 դիտում
18:01 13-01-2023
Պաշտպանի աջակցությամբ մանկատան նախկին սանը ձեռք է բերել բնակարան
Այս բաժնից
370 դիտում
20:05 18-04-2024
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահին
301 դիտում
19:22 18-04-2024
ԱԽ քարտուղարն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահին