211652_close_icon
views-count1335 դիտում article-date 17:41 10-11-2019

Ապօրինի ծառահատման դեպք Սվերդլով գյուղում

Նոյեմբերի 8-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Սվերդլով գյուղի 28-ամյա մի բնակիչ նոյեմբերի 6-ին, ժամը 17-ի սահմաններում, գյուղի տարածքում ապօրինի հատել է ուռենի և իր ձիով տեղափոխել է տան բակ: Նույն օրը, ժամը 12.40-ին, տղամարդը ներկայացել է բաժին ու տվել խոստովանական բացատրություն: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Նախապատրաստվում են նյութեր:

Նմանատիպ նյութեր