211652_close_icon
views-count1517 դիտում article-date 15:03 10-11-2019

Գորիսը նոր թաղային մարզադպրոց կունենա․ վարչապետը ծանոթացավ շինարարական աշխատանքներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գորիսը կունենա ևս մեկ թաղային մարզադպրոց. աշխատանքները՝ կառավարության համաֆինանսավորմամբ, ընթանում են ողջ թափով: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գորիս կատարած այցի ընթացքում ծանոթացավ մարզադպրոցի շինարարական աշխատանքներին։ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հայտնեց, որ մարզադպրոցի կողքին մանկապարտեզի շենքն է, որը նույնպես պատրաստվում են վերանորոգել։ Նա ընդգծեց, որ Գորիսի քաղաքապետարանն ամենօրյա վերահսկողություն է իրականացնում՝ շինարարության բարձր որակն ապահովելու համար։ ՀՀ վարչապետն ասաց, որ շինարարության որակը շատ կարևոր է․ «Որակի խնդիրը մենակ որակի խնդիր չէ։ Որակի խնդիրը նաև ընդհանուր զարգացման խնդիր է։ Մենք պետք է իմանանք, որ երկար ժամանակ այս շենքին չենք վերադառնալու։ Այս փուլում շինարարության որակի նկատմամբ վերահսկողությունը պետք է շատ խիստ լինի, մինչև բարձր որակի աշխատանքը մշակույթ դառնա»,- նշեց վարչապետ Փաշինյանը։ վարչապետը կարևորեց նաև, որ նոր շենքերում պետք է նոր գույք լինի՝ ընդգծելով, որ ճիշտ չէ, երբ նոր շենք են կառուցում ու կահավորում են հին գույքով։ «Գորիսի Վերիշեն բնակավայրում կապիտալ բարեկարգման աշխատանքներ են տեղի ունենում 4-րդ դարի սբ. Հռիփսիմե եկեղեցու շուրջ: Այս եկեղեցին բացառիկ հուշարձան է»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետը:Նիկոլ Փաշինյանն այստեղ ևս ծանոթացել է շինարարական աշխատանքներին։ Քաղաքում նաև կառուցվում է հետիոտնային փողոց, հին Գորիսի դիտակետ, ֆուտբոլի մարզադաշտ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր