211652_close_icon
views-count1990 դիտում article-date 13:30 10-11-2019

Ունենք բոլոր նախադրյալները` ստանձնելու մեր երկրի քաղաքական ողջ պատասխանատվությունը. Արայիկ Հարությունյանը կառաջադրվի Արցախի նախագահական ընտրություններում. Tert.am

Մեկնարկել է «Ազատ հայրենիք» կուսակցության յոթերորդ համագումարը, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2019/11/10/arayik/3137311]Tert.am[/url]-ը։ Կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն իր ելույթում ասաց, որ մինչ այս էլ իրենց բոլոր ծրագրերի հիմքում եղել է քաղաքացին, հաջողվել է կյանքի կոչել բազմաթիվ ծրագրեր, բայց դեռևս կան չլուծված շատ խնդիրներ: «Ժողովուրդը մեզ վստահել է, որովհետև միշտ անկեղծ ենք եղել նրա հետ: Այս համագումարը նոր քաղաքական էջ է բացելու մեր կուսակցության համար, քանի որ առաջին անգամ պատրաստվում ենք առաջիկայում կայանալիք համապետական ընտրություններին հանդես գալ նախագահի սեփական թեկնածուով. սա նշաձողի ամենաբարձր սահմանումն է: Ամենայն պատասխանատվությամբ ուզում եմ հայտարարել, որ ունենք բոլոր նախադրյալները` ստանձնելու մեր երկրի քաղաքական ողջ պատասխանատվությունը՝ համագործակցելով այլ քաղաքական ուժերի հետ»,- ասաց նա։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/11/10/arayik/3137311]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր