211652_close_icon
views-count71373 դիտում article-date 11:41 10-11-2019

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել մի ամբողջ ընտանիքի, այդ թվում՝ 5 մանկահասակների կյանքը

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, «շմոլ գազով թունավորում» դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։40-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնի ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված կենտրոն են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժին օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչներ՝ 3-ամյա Է. Մ-ն, 3-ամյա Ս. Մ-ն, 10-ամյա Ս. Մ-ն, 8-ամյա Գ. Ա-ն, 5-ամյա Ն. Ա-ն և 51-ամյա Մ. Ա-ն։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք տեղափոխվել են Արարատի մարզի Դարբնիկ գյուղից, որտեղ թունավորվել են շմոլ գազից։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու բաժնում նախապատրաստված նյութերը փոխանցվելու են ոստիկանության Մասիսի բաժին։ Գ. Շամշյանը հայտնում է, որ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմի շնորհիվ տեղափոխվածների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր