211652_close_icon
views-count4478 դիտում article-date 12:50 10-11-2019

34 մլն դոլար... Patek Philippe ֆիրմայի ժամացույցը շվեյցարական աճուրդում ճանաչվել է ամենաթանկը աշխարհում

Շվեյցարիայի Ժնև քաղաքում անցկացված Only Watch բարեգործական աճուրդում Patek Philippe ֆիրմայիч պողպատի հիմքով ժամացույցը կրկին ճանաչվել է ամենաթանկը։ The Grandmaster Chime Reference 6300A-010 մոդելի ժամացույցի համար վճարվել է ռեկորդային՝ գրեթե 31 մլն շվեյցարական ֆրանկ (ավելի քան 34 մլն ԱՄՆ դոլար)։ Այս տիպի ժամացույցներըն արտադրվել են 2014 թվականին սահմանափակ քանակով (7 ժամացույց)։ Աճուրդում երկրորդ ամենաթանկը վաճառված ժամացույցը դարձել է Ֆրանսուա-Պոլ Ժուրնայի ստեղծած ժամացույցը. այն վաճառվել է 1.8 մլն շվեյցարական ֆրանկով։ Երրորդ տեղում հայտնվել է Audemars Piguet-ը, որի Code 11.59 by Audemars Piguet Tourbillon Openworked մոդելը ձեռք է բերվել 1 մլն ֆրանկով։ Only Watch աճուրդի տունը հիմնադրվել է 2005 թվականին և տարեկան 2 անգամ Ժնև քաղաքում կազմակերպում է աճուրդ։ Աճուրդին հրավիրվում են համաշխարհային բրենդների ներկայացուցիչներ, ժամացույցների հանրաճանաչ մասնագետներ։

Նմանատիպ նյութեր