211652_close_icon
views-count1949 դիտում article-date 23:55 09-11-2019

Այրվել է մոտ 150 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 9-ին, ժամը 11:42-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքր Սարիար գյուղի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և ազատ հերթափոխից 10 փրկարար ծառայող: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սարապատ գյուղին հարակից սարալանջին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:42-ին, մարվել՝ 19:30-ին: Այրվել է մոտ 150 հա խոտածածկույթ:

Նմանատիպ նյութեր