211652_close_icon
views-count7026 դիտում article-date 23:24 09-11-2019

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը մեկնաբանել է ԱԺ նախագահի խորհրդականի նամակը. լուսանկար

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ԱԺ նախագահի խորհրդական Սյուզաննա Ավետիսյանի` իրեն հասցեգրված նամակին. «Երնեկ բոլոր խնդրանքները կարողանայինք բավարարել, բայց ավաղ... Ես սովորաբար անձնական բնույթի նամակներ, առնվազն վերջին հազարամյակում չեմ ստացել, այդ թվում գրավոր նամակներ: Շիրակ կենտրոնին հասցեագրված նամակներն են առատ, որոնց համար էլ, այսպես ասած՝ աչքս չի պաղում: Որովհետև որպես կանոն ստացվածները լինում են դատարանից, ոստիկանությունից՝ հիմնականում չարաբաստիկ արագաչափերի պատճառով, հարկայինից՝ ամենադաժանները, օգնության ակնկալիք ունեցող մարդկանցից, երբեմն էլ միաժամանակ, նույն ձեռագրով գրված, բայց տարբեր հասցեատերերից... այսօր էլ նամակ ստացա ԱԺ նախագահի աշխատակազմից՝ գյումրեցի մի անօթևան ընտանիքի աջակցելու խնդրանքով... Միայն մի բան կարող եմ ասել, երնեկ այս բնույթի բոլոր նամակներին կարողանայինք դրական պատասխան տալ: Ամեն օր տասնյակ նույնաբովանդակ տասնյակ հեռախոսազանգերի, այդ թվում ԱԺ պատգամավորների և իշխանության ներկայացուցիչների կողմից, էլեկտրոնային և սոցկայքերով ուղարկված նամակնների մասին էլ չպատմեմ: Մի օր հաստատ գժվելու եմ»:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր