211652_close_icon
views-count2189 դիտում article-date 22:09 09-11-2019

Տիգրան Աբրահամյան. Վերջին մեկ ամսում առաջնագծում հակառակորդի խախտումների թիվն աճել է

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերջին մեկ ամսվա ընթացքում, հակառակորդի խախտումներն առաջնագծում աճ են արձանագրել։ Սա բավականին հստակ արտացոլված է ՊԲ շաբաթական կտրվածքով տրվող հաղորդագրություններում, իսկ իմ դեպքում, նաև նկատելի է շաբաթվա ընթացքում առաջնագիծ կատարած այցերիս ընթացքում։ Ճիշտ է՝ կրակոցները մեծամասամբ անկանոն բնույթի են, սակայն ակտիվ են նաև դիպուկահարները, ովքեր սահմանին տարբեր բնույթի սադրանքների են գնում։ Նշեմ, որ ՊԲ փոխանցմամբ, այս շաբաթ, նոյեմբերի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում սահմանագծին հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2500 կրակոց, որը վերջին շրջանի համար բարձր թիվ է։ Համեմատության համար նշեմ, որ նախորդ շաբաթ արձակված կրակոցների թիվը 1600 էր, դրանից մեկ շաբաթ առաջ՝ 1500, ևս մեկ շաբաթ առաջ՝ 1100 կրակոց»։

Նմանատիպ նյութեր