211652_close_icon
views-count3230 դիտում article-date 23:41 09-11-2019

Instagram-ը ԱՄՆ-ի օգտատերերի համար անջատելու է լայքերը

Instagram-ը ամերիկացիներին զգուշացրել է, որ մի շաբաթից նրանք կդադարեն տեսնել գրառումների տակ լայքերի քանակը: Աշխարհի ամենատարածված սոցցանցերից մեկը որոշել է, որ իր օգտատերերը իրար հետ ոչ թե պետք է մրցակցեն, թե ում լուսանկարը կամ տեսանյութն է ավելի շատ լայք հավաքում, այլ` ավելի շատ շփվեն: Սոցցանցն այժմ ԱՄՆ-ում փորձարկում է մի համակարգ, որը օգտատերերից թաքցնում է գրառումների ներքո «լայքերի» քանակը: Ավելի վաղ այն փորձարկվել է Կանադայում, Բրազիլիայում և մի շարք այլ երկրներում. լայքերի ընդհանուր քանակի փոխարեն օգտատերերը կտեսնեն մի քանի հոգու անուն, որոնց դուր է եկել գրառումը: Ինստագրամի գլխավոր տնօրեն Ադամ Մոսերին պարզաբանել է, որ լայքերը շատերի մոտ են անջատելու, բայց ոչ` բոլոր օգտատերերի: Նրա խոսքերով, սոցցանցը ցանկանում վերացնել իր մոտ «մրցակցային տարրը» և շեշտը դնել մարդկան միջև շփման վրա:

Նմանատիպ նյութեր