211652_close_icon
views-count4560 դիտում article-date 20:00 09-11-2019

Եվրո-2020. Աբրահամ Խաշմանյանն ազգային հավաքական է հրավիրել 24 ֆուտբոլիստի

Նոյեմբերի 15-ին և 18-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2020-ի ընտրական փուլի 9-րդ և 10-րդ տուրերի հանդիպումները՝ նախ Երևանում ընդունելով Հունաստանի հավաքականին, ապա հյուրընկալվելով Իտալիայի հավաքականին: ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում մարզահավաքը նախատեսվել է նոյեմբերի 11-ից 16-ը: Գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը հրավիրել է 24 ֆուտբոլիստի. [b]Դարպասապահներ [/b] Արամ Հայրապետյան, «Ուրարտու» Գևորգ Կասպարով, «Գանձասար-Կապան» Արսեն Բեգլարյան, «Դնեպր», (Բելառուս) [b]Պաշտպաններ [/b] Տարոն Ոսկանյան, «Ալաշկերտ» Հայկ Իշխանյան, «Ալաշկերտ» Արման Հովհաննիսյան, «Գանձասար-Կապան» Արմեն Մանուչարյան, «Փյունիկ» Արթուր Դանիելյան, «Արարատ-Արմենիա» Վարազդատ Հարոյան, «Ուրալ», Ռուսաստան Հովհաննես Համբարձումյան, «Էնոսիս Պարալիմնի», (Կիպրոս) Կամո Հովհաննիսյան, «Ժետիսու», (Ղազախստան) Անդրե Չալըշըր, «Գյոթեբորգ» (Շվեդիա) [b]Կիսապաշտպաններ [/b] Պետրոս Ավետիսյան, «Արարատ-Արմենիա» Արտյոմ Սիմոնյան, «Փյունիկ» Արտակ Եդիգարյան, «Փյունիկ» Էրիկ Վարդանյան, «Փյունիկ» Արտակ Գրիգորյան, «Ալաշկերտ» Ռումյան Հովսեփյան, «Արդա» (Բուլղարիա) Գևորգ Ղազարյան, ԱԵԼ (Կիպրոս) Էդգար Բաբայան, «Հոբրո», (Դանիա) [b]Հարձակվողներ [/b] Գեղամ Հարությունյան, «Գանձասար-Կապան» Տիգրան Բարսեղյան, «Կայսար», (Ղազախստան) Արթուր Սարկիսով, «Ենիսեյ» (Ռուսաստան) Ալեքսանդր Կարապետյան, «Սոչի», (Ռուսաստան) Տարբեր վնասվածքների պատճառով հավաքականին չեն միանա Հենրիխ Մխիթարյանը, Մարկոս Պիզելլին, Սարգիս Ադամյանը և Կառլեն Մկրտչյանը։ Հունաստանի հավաքականի հետ հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնի Վարազդատ Հարոյանը։ Կրկին ազգային թիմ են հրավիրվել Գևորգ Կասպարովը, Արթուր Սարկիսովը, Արտյոմ Սիմոնյանը, Արմեն Մանուչարյանը և Գեղամ Հարությունյանը։ Առաջին անգամ երկրի գլխավոր թիմից հրավեր է ստացել «Արարատ-Արմենիա»-ի պաշտպան Արթուր Դանիելյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր