1024 դիտում
17:53 09-11-2019
Արմեն Սարգսյան. Հայաստանն ունի հնագույն քրիստոնեական ավանդույթներ և շատ ժամանակակից հասարակություն
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող՝ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերին:
Նախագահ Սարգսյանը ողջունել է արքեպիսկոպոս Գալագերի այցը Հայաստան` գոհունակությամբ նշելով, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ:
Արքեպիսկոպոս Գալագերը Հայաստանի նախագահին իր տպավորություններն է փոխանցել այցից: «Ուրախ եմ տեսնել մի երկիր, որն ունի հնագույն քրիստոնեական ավանդույթներ և, միաժամանակ, շատ ժամանակակից ու կենսունակ հասարակություն»,-նշել է նա՝ խրախուսելի համարելով, որ հայ ժողովուրդն առաջ է նայում՝ պահպանելով ավանդույթներն ու քրիստոնեական արժեքները:
Նախագահ Սարգսյանը ընդգծել է եկեղեցու՝ պատմականորեն կարևոր նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ նշելով, որ դարեր շարունակ, երբ պետականություն չենք ունեցել, եկեղեցին եղել է մեր ժողովրդի միակ ամուր հենարանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ժամանանակից աշխարհում եկեղեցու դերի շուրջ: Անդրադարձ է եղել նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության գործունեությանը:
Նմանատիպ նյութեր
12277 դիտում
15:43 29-04-2018
Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն. Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել BBC -ին
Այս բաժնից
436 դիտում
09:42 23-04-2024
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին կանչել են զինվորական քննչական գլխավոր վարչություն
967 դիտում
09:22 23-04-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
487 դիտում
23:42 22-04-2024
Հանուն Արևմուտքի Իրանի հետ էլ ենք թշնամանում․ Մեսրոպ Առաքելյան