211652_close_icon
views-count3094 դիտում article-date 18:14 09-11-2019

Հայաստանի Մ 15 ֆուտբոլ հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Բելառուսին. հաշիվը բացել է Հրայր Թովմասյանի որդին՝ Վարդան Թովմասյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նոյեմբերի 9-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, կայացավ ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երկրորդ տուրը: Հայաստանի Մ-15 ընտրանին հանդիպեց Բելառուսի Մ-15 հավաքականի հետ: Հանդիպումն ավարտվեց մեր հավաքականի հաղթանակով 2:1 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Վարդան Թովմասյանը, որը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի որդին է (42) և Ալեն Ղալթախչյանը (53): Հայաստանի Մ-15 հավաքականի մեկնարկային կազմը հետևյալն էր՝ 1. Արմեն Դամիրյան, 2. Ռաֆայել Հարությունյան, 3. Վահե Վարդանյան, 4. Վազգեն Վարդանյան, 5. Անդրանիկ Գրիգորյան, 6. Դավիթ Մկրտչյան, 7. Լևոն Բաշոյան, 8. Միշել Այվազյան, 9. Ալեն Ղալթախչյան, 10. Վարդան Թովմասյան, 11. Դավիթ Բարսեղյան Պահեստայիններ՝ 12. Հայկ Խաչատրյան, 13. Բաբկեն Խաչմանյան, 14. Սոս Քթոյան, 15. Վաչե Հակոբյան, 16. Արման Միրիջանյան, 17. Ալիկ Հովհաննիսյան, 18. Ռոնալդ Մելքումյան, 19. Արիս Կարապետյան, 20. Դավիթ Հակոբյան Գլխավոր մարզիչ՝ Մհեր Միրումյան
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր