211652_close_icon
views-count1821 դիտում article-date 10:49 09-11-2019

Բալասանյանը վախենալու բան չունի՞. հաշվեքննիչը ստուգումներ է իրականացնում Գյումրիի քաղաքապետարանում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հաշվեքննիչ պալատը ստուգումներ է իրականացնում Գյումրու քաղաքապետարանում: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների` Պալատի անդամները, տևական ժամանակ է՝ քաղաքապետարանի երեք աշխատասենյակ զբաղեցրած, ստուգումներ են իրականացնում, փաստաթղթեր ուսումնասիրում: Մեր աղբյուրները փոխանցում են, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր շրջապատում հայտարարել է, որ ինքը վախենալու բան չունի, թող ստուգեն, ֆինանսական առումով էլ իրենք մաքուր են: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Բալասանյանը հայտարարեց, որ ստուգումներ Հաշվեքննիչ պալատն իրականացնում է, բայց որևէ արտառոց բան չկա, քանի որ Պալատը նման ստուգումներ այլ տարիների ևս իրականացրել է: «Ամեն ինչ նորմալ է, ստուգումներ է, անում են, նորմալ է»,- հայտարարեց քաղաքապետն ու անջատեց հեռախոսը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր