211652_close_icon
views-count8638 դիտում article-date 09:49 09-11-2019

Գյումրու ավտոմաքսատան մոտ հերթում տեղերը վաճառվում եմ՝ 10 000- 20 000 դրամ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Տևական ժամանակ է՝ «Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում դժգոհություններ ստանալ ավտոներկրողներից՝ կապված Գյումրու ավտոմաքսատան մոտ գոյացած հերթերի հետ: Պարզվում է՝ վարորդները մեքենան մաքսազերծելու համար ստիպ­ված են լինում մեկ-երկու օր անցկացնել Գյումրիում, քնում են մեքենայում, հարա­զատի տանը կամ էլ հյուրանոցներում: Մե­քենա ներկրողներից մի քանիսը, «Ժողո­վուրդ» օրաթերթի հետ զրույցում նկարագրելով իրավիճակը, նշեցին նաև, որ տեղի գյումրեցիները գնում են մաքսատան մոտ, իրենց մեքենայով կանգնում են հերթի մեջ և ցանկացողին պահած տեղը վաճառում են. «Ճարպիկ գյումրեցիներ կան, հերթ են պահում, մաքսատան մոտ հերթի տեղը վաճառում են 20 հազար դրամով, մեջտեղում՝ 10 հազար դրամով»: Ի դեպ, մեքենա ներկրողներից տեղեկացանք, որ քաղա­քային իշխանությունները սկսել են զբաղ­վել նրանց հայտնաբերելով»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր